Փաշինյանը հանդիպել է Վրաստանի կրթության նախարարին
21 ՀՈԿ 2025 13:11

Փաշինյանը հանդիպել է Վրաստանի կրթության նախարարին
21 ՀՈԿ 2025 13:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեին։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և մասնակցությունը «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» համաժողովին։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթության, գիտության և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը, այդ թվում բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունն ու փորձի փոխանակումը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել